ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պուտինի ծրագիրը՝ Էրդողանի առավելությամբ

Պուտինի ծրագիրը՝ Էրդողանի առավելությամբ
14.10.2016 | 10:17

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները որոշում են ընդունել «Թուրքական հոսքի» շինարարության վերաբերյալ: Ռուսաստանը ժամանակ չունի՝ 2019-ին ավարտվում է ՈՒկրաինայով գազի տարանցման համաձայնագրի ժամկետը: Ռուսական խփված ռմբակոծիչի շուրջ կոնֆլիկտում Կրեմլը Էրդողանին ստիպեց նահանջել տնտեսական ճնշման միջոցով, բայց գազատարի դեպքում առավելությունը թուրքական կողմում է՝ գրում է Բենիամին Բիդերը Der Spiegel-ում:

«Թուրքիան ունի ազդեցության ավելի երկար լծակ»` կարծում է էներգետիկ հարցերով գերմանացի փորձագետ Ռոլանդ Գյոտցը՝ «Թուրքիան վերահսկելու է ռուսական արտահանման համար կարևոր միջանցքը Սև ծովի հատակով և անկանխատեսելի դեպքերում կարող է իր պահանջները բավարարել առանց «Թուրքական հոսքի»: Անկարան առաջ էլ համառ էր Մոսկվայի հետ բանակցություններում, «Թուրքական հոսքի» բանակցությունները սառեցվել էին դեռ մինչև 2015-ի նոյեմբերը, երբ սիրիական սահմանում խփվել է ռուսական կործանիչը: Այն ժամանակ «Գազպրոմն» առաջարկում էր 10 տոկոսի զեղչ, Թուրքիան ուզում էր ավելին: Գյոտցը կարծում է, որ բանակցություններում Անկարայի դիրքերն ավելի լավ էին, որովհետև «նրանք կարող են գազ գնել այլ երկրներից՝ Ադրբեջան, Իրան: Գազ կա նաև քրդական Իրաքի տարածքում»: Ռուս մասնագետներն այդ կարծիքին չեն, թեպետ ընդունում են, որ Թուրքիան շրջապատված է այլընտրանքային մատակարարներով՝ «Բայց նրանք չունեն ոչ ազատ հզորություններ, ոչ ինֆրակառույցներ Թուրքիայի հետ բիզնեսը մեծացնելու համար»՝ կարծում է Մարիա Բելովան՝ Մոսկվայի Vygon կոնսալտինգային կենտրոնի աշխատակիցը:

Ի սկզբանե «Թուրքական հոսքը» մտահղացված էր իբրև չորս խողովակաշարով ծրագիր տարեկան 63 խորանարդ մետր թողունակությամբ, որ երկու անգամ ավելին է Թուրքիայի կարիքներից: Բայց Ստամբուլում Պուտինին ու Էրդողանին հաջողվեց պայմանավորվել «նկատելիորեն նիհարած» տարբերակի շուրջ՝ երկու խողովակ՝ 30 խորանարդ մետր թողունակությամբ:
Բենիամին ԲԻԴԵՐ, Der Spiegel


Հ.Գ. Բայց ոնց չի բերում այս տարի Իլհամ Ալիևի բախտը, նույնիսկ մեծ եղբայրը ճանապարհը փակեց դեպի Եվրոպա: Իսկ Ադրբեջանը էներգետիկ համագործակցության ամբողջ փաթեթ էր ներկայացրել Բրյուսելին՝ սպասելով, որ ռուսական գազը այլևս Եվրոպա չի գնալու ու Ապշերոնի թերակղզին է դառնալու Եվրոպայի գլխավոր գազամատակարարը: «Թուրքական հոսքին» կարող է միանալ նաև Հունաստանը: Ի՞նչ է մտածում հիմա Թեհրանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

w.irates.am/hy閼煎懓妫濋懚/1579552668">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից